Բրիտանիայում հրդեհից ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին հյուրանոցը
Բրիտանիայում հրդեհվել է երկրի ամենահին՝ Royal Clarence հյուրանոցը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հյուրանոցը գրեթե ամբողջովին այրվել է՝ 1 օր շարունակ մոլեգնող կրակի պատճառով: Այս պահին ամբողջական է մնացել հյուրանոցի ճակատամասը միայն, սակայն մասնագետները կարծիք են հայտնել, որ այն նույնպես կփլուզվի:
Նշենք, որ Royal Clarence-ը կառուցվել է 1769-ին և Անգլիայում առաջին հաստատությունն էր, որը պաշտոնապես ստացել էր հյուրանոցի կարգավիճակ: 1827-ին այն վերանորոգվել էր և ստացել իր ժամանակակից տեսքը:
Հյուրանոցում գտնվողները բարեհաջող տարհանվել են, զոհեր և տուժածներ չկան: