Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում՝ Ասկերանի շրջբաժնում
Հոկտեմբերի 26-ին տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Կամոյի փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Գ. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և 60 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ: