4607 դիտում
19:19 29-10-2016
«Մոսկվայի օրերը Երևանում». կայացել է 5-րդ մանկապատանեկան խաղերի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրով հոկտեմբերի 28-ին մեկնարկել էին 5-րդ մանկապատանեկան խաղերը: Երկու օրերի ընթացքում միմյանց հետ մրցել են ՀՀ և ՌԴ մայրաքաղաքների պատանի ըմբշամարտիկները, շախմատիստներն ու ձյուդոիստները:
Հունիսի 29-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել մասնակիցների պարգևատրման և խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մասնակիցներին ողջունել ու հետագա հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:
Հարկ է նշել, որ երեք մարզաձևերից անցկացված երկօրյա մրցումների արդյունքում, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևում հաղթել է Երևանի թիմը, ձյուդոյի մրցաշարն ավարտվել է ոչ ոքի`4:4 արդյունքով, սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվել է մոսկովյան թիմին: Շախմատում ավելի ուժեղ են գտնվել մոսկվացի մարզիկները: Թիմային հաշվարկով հաղթանակը շնորհվել է մոսկվացիներին, ովքեր և պարգևատրվել են գլխավոր մրցանակ գավաթով։ Հաղթող թիմերի ներկայացուցիչները պարգևատրվել են մեդալներով, առանձին մարզաձևերում հաղթող թիմերը՝ նաև գավաթներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
15:44 17-12-2021
Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1060 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
2131 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1279 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
931 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ