211652_close_icon
views-count3136 դիտում article-date 18:09 29-10-2016

Ասադը սովամահ է անում Հալեպի խաղաղ բնակիչներին. ԱՄՆ

ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին՝ սովը որպես պատերազմի գործիք խաղաղ բնակչության դեմ կիրառելու մեջ: Պաշտոնական Դամասկոսը մերժել է Հալեպի արևելքի բնակիչներին օգնություն մատակարարելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը: Այսինքն, փաստացի պատրաստ է սովամահ անել բնակիչներին՝ կարծում են Սպիտակ տանը։ Վաշինգտոնը նշել է, որ Ժնևյան կոնվենցիաների համաձայն՝ նման գործողությունները հանդիսանում են ռազմական հանցագործություն։ Այժմ ԱՄՆ-ն դիտարկում է Դամասկոսի դեմ պատժամիջոցների խստացման տարբերակները, ինչպես նաև՝ ծրագրում դիմել Միջազգային քրեական դատարան, փոխանցում է DW-ն։

Նմանատիպ նյութեր