Չիկագոյում պայթել է ինքնաթիռի շարժիչը․ կան տուժածներ
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Չիկագոյի միջազգային օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ, տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչի պայթյուն։ Ինքնաթիռը Չիկագոյից չվերթ է կատարելիս եղել Մայամի։
Boeing 767 ինքնաթիռի շարժիչի պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ, ովքեր հոսպիտալացվել են։
Նշվում է նաև, որ ինքնաթիռում եղել է 160 ուղևոր։