Աստանայի օդանավակայանում վայրէջքից հետո այրվել է ինքնաթիռի շարժիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աստանայի օդանավակայանում այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Վայրէջքից հետո Air Astana ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի մոտ այրվել է ձախ շարժիչը:
Այդ պահին օդանավում են եղել 99 մարդ. 91 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Հրշեջներին հաջողվել է շատ արագ մարել հրդեհը: Ներկա պահին ավիաընկերության ինժեներային ծառայությունը զննում է ինքնաթիռը՝ պարզելու համար կրակի ծագման պատճառները: