211652_close_icon

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները «օրենքով գողին» տեղափոխեցին դատարան. ԼՐԱՑՎԱԾ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count84944 դիտում article-date 16:33 29-10-2016
Քիչ առաջ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող», 41-ամյա Մերաբ Կալաշովին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Կալաշովի նկատմամբ։ Այս պահին դռնփակ դատական նիստը սկսվել է և այն նախագահում է դատավոր Էդիկ Ավետիսյանը։ Եթե դատավորը բավարարի միջնորդությունը, ապա «օրենքով գող» Մ. Կալաշովը կմնա կալանավորված, մինչև Հայաստան կժամանեն Ֆրանսիայի Հանրապետության իրավապահներն ու Ինտերպոլի աշխատակիցները և նրան կտեղափոխեն Ֆրանսիայի Հանրապետություն։ Դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկաններն ու նշված դատարանի դատական կարգադրիչները։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/28/99681/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրականացնելով՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել էին 41-ամյա Մերաբ Կալաշովին: Վերջինս հանցավոր աշխարհում համարվում է «օրենքով գող»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անցյալ տարվա հուլիսից հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից հափշտակություն և փողերի լվացում կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «օրենքով գող» Մ. Կալաշովը տեղափոխել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր՝ մեկուսարան: Ձերբակալության մասին տեղեկությունը փոխանցվել էր նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: 19։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշում է կայացրել։ Մ․Կալաշովը վերցվեց մեկ ամսյա կալանքի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր