Ֆինլանդիայի «Ձախերը» առաջարկում են 6-ժամյա աշխատանքային օր սահմանել
Ֆինլանդիայի «Ձախ ուժերի միություն» ընդդիմադիր կուսակցությունն առաջարկել է երկրում 6-ժամյա աշխատանքային օր սահմանել, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել աշխատաժամանակը, գրում է [url=http://korrespondent.net/world/3764210-v-fynliandyy-khotiat-vvesty-shestychasovoi-rabochyi-den]korrespondent.net[/url]-ը՝ Uusi Suomi-ին հղումով։
«Ձախ ուժերի միության» նախագահ Այնո Կայսի Պեկոնենը վստահեցնում է, որ աշխատաժամերի կրճատումը կնպաստի աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագորմանը, ինչն, իր հերթին, կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը: