211652_close_icon
views-count3026 դիտում article-date 10:12 29-10-2016

Արժե մարդկանց մի փոքր քաջալերել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որևէ բան անելու փորձերը կարող են արվել տարբեր մարդկանց կողմից և ունենալ տարբեր արտահայտություններ։ Դրանք գուցե հիացմունքի արժանի չեն, բայց, մյուս կողմից, պետք չէ դրանց մոտենալ նախապաշարված, չարացած «աբիժնիկի» կեցվածքով։ Նման «աբիժնիկական» կարծրատիպերը՝ նոր կառավարության հարցում, հանդիպում են նախևառաջ լրատվամիջոցներում, և դա բնական է, որովհետև դրանց զգալի մասը կապ ունի այն մարդկանց հետ, որոնք ինչ-որ պաշտոններ են ունեցել, իսկ հիմա պաշտոնի չեն, և իրենց համար տհաճ է որևէ գործող պաշտոնյայի հասցեին որևէ լավ բան լսել։ Մարդկայնորեն հասկանալի է, բայց մենք բոլորս պետք է փորձենք սահմանափակել մեր «էգոն» և լինել փոքր-ինչ ավելի բարյացակամ։ Դա ամենևին չի նշանակում, որ Կարեն Կարապետյանի կառավարությանն անպայման կհաջողի կամ՝ որ այդ կառավարության անդամները չեն հասցրել սխալ բաներ անել։ Հիացմունք, կրկնեմ, չկա և չպիտի լինի։ Բայց երբեմն արժե մարդկանց մի փոքր քաջալերել։ Երբ 22 տարի առաջ Վանո Սիրադեղյանն ինձ առաջարկում էր թերթի խմբագիր դառնալ, իմ առաջին ռեակցիան շատ բնական էր՝ ես ընդունակ չեմ թերթ խմբագրել, ինչին Վանոն պատասխանեց՝ հավատա իմ փորձին, ես ավելի լավ գիտեմ, թե ով ինչի է ընդունակ»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր