211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count1306 դիտում article-date 22:24 28-10-2016
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 169 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.49-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, քաղաքացին մնացել է դրսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր