211652_close_icon
views-count684 դիտում article-date 15:49 28-10-2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում և միջազգային շատ խնդիրների նկատմամբ ունեն միանման մոտեցումներ: Այս ամենը, ՀՀ Նախագահի համոզմամբ, լավ հիմք է ստեղծում հայ-ֆիննական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է իրավապայմանագրային դաշտի զարգացումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումն ու այդ ներուժի լիարժեք օգտագործումը միջպետական հարաբերություններում: Դեսպան Արյա Մակկոնենը, համակարծիք լինելով երկկողմ միջպետական հարաբերություններին ՀՀ Նախագահի տված գնահատականի հետ, կարևորել է նաև առևտրատնտեսական կապերի սերտացման նպատակով փոխշահավետ ոլորտներում համագործակցության խորացումը: Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր