211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 27-ից 28-ը)

views-count1053 դիտում article-date 14:44 28-10-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության և խարդախության՝ 5-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, ավազակային հարձակման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր