211652_close_icon
views-count2005 դիտում article-date 13:26 28-10-2016

Ֆիլիպիններում փոխհրաձգության ժամանակ սպանվել է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող քաղաքապետ

Ֆիլիպինների Մինդանաո կղզու Դատու Սաուդի-Ամպատուան քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանության ու զինված հանցախմբի միջև, որը ներգրավված էր թմրանյութերի անօրինական շրջանառության գործունեության մեջ, հաղորդոմ է Gulf News-ը։ Թերթի տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ սպանվել է Դատու Սաուդի-Ամպատուանի քաղաքապետ Շամսուդին Դիմակոմը և նրա հանցախմբի 9 անդամներ։ Բոլոր սպանվածները քաղաքապետի գլխավորությամբ 3 ավտոմեքենաներով զինված հարձակում էին գործել ոստիկանության անցակետի վրա։ Նշենք, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ իշխանոթյան գլուխ գալով՝ երկրում մասշտաբային պայքար է սկսվել թմրանյութերի թրաֆիքինգի դեմ։ Վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիս ամսից մինչև այսօր երկրում սպանվել է 3600-ից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր