211652_close_icon
views-count1892 դիտում article-date 13:00 28-10-2016

ԱՄՆ-ի Հյուսիսային Դոքոթա նահանգում անցկացված բողոքի ցույցից հետո 117 մարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ի Հյուսիսային Դոքոթա նահանգում ճամբարի ցրման ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Այս պահին այն 120 է, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ զինվորական մեքենաների, հատուկ տեխնիկաների ու ուղղաթիռների մասնակցությամբ ձերբակալվել են ակցիայի 16 ակտիվիստներ, ովքեր բողոքել էին նահանգի տարածքոբ նոր նավթատարի կառուցման դեմ։ Ոստիկանները նաև պղպեղային գազ, ակուսռիկ ատչճանակներ ու հատուկ փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ։ Նահանգի ոստիկանության շերիֆ Դոննել Հաշքան հայտարարել է, որ տեղի բանտերը չեն կարող ընդոնել ձերբակալված 117 անձանց, այդ իսկ պատճառով նրանց մի մասին կուղարկեն հարևան նահանգների բանտեր։ Ակցիայի ցրման ժամանակ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ակտիվիստ մի կնոջ մանսակցությամբ. վերջինս ատրճանակից 3 անգամ կրակել է շերիֆի օգնականի վրա, սակայն ձախողվել է։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել կնոջ ուղղությամբ։ Նահանգում կրքերը բորբոքվել են դեռ մի քանի ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները նոր նավթատար են մտադիր անցկացվել նահանգի տարածքում։ Ցուցարարները պնդում են, որ դա կվնասի տեղի հնագույն ցիու ցեղի պաշտամունքային վայրերին, ինչպես նաև սպառնալիք կհանդիսանա ջրամատակարարման համակարգի համար։

Նմանատիպ նյութեր