211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count2090 դիտում article-date 23:13 27-10-2016
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը (տարեց) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել են Վ. Ս.-ին (ծնվ.1945թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր