211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանականներին

views-count1569 դիտում article-date 20:32 27-10-2016
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվեց խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։ Նախարար Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։ Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձան մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։

Նմանատիպ նյութեր