951 դիտում
14:49 26-11-2014
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Շվեդիայի Ռիկսդագի նախագահին. տեսանյութ
Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։
Զրույցի ընթացքում կարևորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձևաչափը կարևոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար, և խորհրդանշական համարեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի` Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։
Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարևորեցին միջազգային կազմակերպությունների և դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։
Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին` տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։
Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Ռիկսդագում Հայաստանի արտգործնախարարի պատվին աշխատանքային ճաշ կազմակերպվեց, որին ներկա էին խորհրդարանի փոխնախագահ Էսաբել Դինգիզյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քենեթ Ֆորսլունդը և տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներ, որոնց հետ մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության գործուն ձևաչափ:
Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
15:27 13-06-2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1673 դիտում
19:48 27-08-2019
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
952 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա