Մահից ակնթարթներ առաջ և հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի ավտճանապարհներից մեկում 120 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան հարևանությամբ գտնվող էլեկտրասյանը:
Հարվածի հետևանքով 31-ամյա վարորդը հոսանքահարվել է և տեղում մահացել:
Հետևից ընթացող և այդ ամենը տեսանկարող ավտոմեքենայի վարորդը վերադարձել է դեպքի վայր՝ առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով, իսկ ավելի ուշ պարզել է, որ նա մահացած վարորդի հետ տարիներ առաջ սովորել էր նույն քոլեջում:
Ներկայացնում ենք տեսանյութը: