Ռուսաստանում Ferrari ավտոմեքենաների վաճառքը կրկնապատկվել է
Ըստ «АВТОСТАТ» վերլուծական գործակալության՝ վերջին 9 ամիսների ընթացքում՝ հունվարից սեպտեմբեր, Ռուսաստանում Ferrari ավտոմեքենաների վաճառքը կրկնապատկվել է և 94 տոկոս աճ գրանցել նախորդ տարվա համեմատ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենասիրված մոդելը Ferrari 488 կուպեն է, որը 670 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ նման մոդելի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի:
2-րդ տեղում է կաբրիոլետ Ferrari California-ն և սպորտային կուպե Ferrari 458 –ը, որին հաջորդում են սպորտային հեչբեք Ferrari FF-ն ու շքեղ Ferrari F12 Berlinetta-ն:
Ընդհանուր առմամբ, վաճռվել է 32 հատ Ferrari, ինչը նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի է: