1574 դիտում
17:55 27-10-2016
Կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց՝ Սուրենավանի աշակերտների համար
Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Դասը վարել է թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, իսկ Սուրենավանում աշակերտների աշխատանքը կազմակերպել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիկ Մարտիրոսյանը:
Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները հնարավորություն ունեն ներկայացված դասընթացը դիտել բազմաթիվ անգամ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը, համակարգչի և հեռախոսի միջոցով: Դասը կազմակերպվել է` օգտագործելով «Մայքրոսոֆթ Միքս» ծրագիրը և «Մայքրոսոֆթի Յամմեր» տարածքը:
Այսինքն, ըստ նոր մոտեցման` Սուրենավանի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր հնարավորություն են ունեցել ֆիզիկայի դասը սովորել Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովելու միջոցով: Նշենք, որ տվյալ հանձնարարականի շրջանակում առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել էր «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1, Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երրորդ դասը կկազմակերպվի հոկտեմբերի 28-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում` Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների համար: Դասընթացի կազմակերպման համար կօգտագործվի Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
2881 դիտում
20:25 16-11-2016
Կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի Երևան-Գյումրի-Վանաձոր տեսադաս
12942 դիտում
14:04 18-03-2020
Աշակերտների համար Հանրային հեռուստաընկերության եթերում կկազմակերպվեն հեռավար դասեր
Այս բաժնից
1216 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը