12885 դիտում
14:04 18-03-2020
Աշակերտների համար Հանրային հեռուստաընկերության եթերում կկազմակերպվեն հեռավար դասեր
Պետությունը, նկատի ունենալով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն: Ucom ընկերությունը դասերի անցկացման համար ևս կտրամադրի առանձին ալիք: «[url=https://armenpress.am/arm/news/1009071.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հանրային հեռուստաընկերության հետ միասին մենք համագործակցությամբ ստեղծել ենք հնարավորություն` դասախոսությունների և դասերի անցկացման: Հենց հեռուստաընկերության եթերում ամեն առավոտ 08:30-09:30-ը կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկսվեն 11:30-12:40: Բացի այդ, շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից, նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար: Եվ ամբողջ օրվա ընթացքում մենք ունենալու ենք նման դասընթացներ»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց` հիմա արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում են ուսուցիչների, որոնք դասախոսություններ և դասեր կկարդան և դրանք կմատուցվեն աշակերտներին: Գործելու է նաև առանձին յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այդ նյութերը: Եվ այդ Յութուբյան ալիքի այցելությունների համար ինտերնետը Ucom-ի բաժանորդների համար լինելու է անվճար:
Նախարարը նկատեց` պետք է այս սահմանափակումները դիտարկեն որպես լրացուցիչ հնարավորություն` նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար: Նա հիշեցրեց, հեռավար կրթության համակարգի ներդրումը սահմանված էր 2021-ի դեկտեմբերին, բայց այս հնարավորությունը կօգտագործեն համազգային պիլոտային ծրագիրն ավելի շուտ իրականացնելու համար:
Հարությունյանը հիշեցրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են heravar.armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին ինֆորմացիա է հավաքված: Եվ նախարարությունը նույն կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի միջոցով իրականացնելու է ծրագրերի մշակման գործընթաց և վերապատաստումների գործընթաց:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:
Նմանատիպ նյութեր
849 դիտում
16:11 29-05-2015
Սահմանամերձ գյուղերի աշակերտների համար անցկացվում են ռազմահայրենասիրական երգի դասեր. տեսանյութ
1526 դիտում
17:55 27-10-2016
Կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց՝ Սուրենավանի աշակերտների համար
Այս բաժնից
538 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
697 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
568 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ