3644 դիտում
15:33 27-10-2016
Կառավարությունը 10 մլն դրամ կհատկացնի Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարից զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքներին
Կառավարության համապատասխան որոշմամբ պետական աջակցություն կցուցաբերվի 2016թ. հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]վթարի [/url]հետևանքով զոհված և տուժած Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:
Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն ՀՀ դրամ կհատկացվի: Սահմանվել է, որ հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրել 1,5 մլն ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար ՀՀ դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար ՀՀ դրամ:
Որոշմամբ նախատեսվում է նաև ըստ պահանջի ապահովել ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը:
Նմանատիպ նյութեր
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
3864 դիտում
18:43 29-11-2016
Բեսլանի ավտովթարից տուժած մեր վերջին հայրենակիցը տեղափոխվել է Հայաստան
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված