211652_close_icon
views-count3163 դիտում article-date 14:28 27-10-2016

Ճապոնիայում մահացել է կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ արքայազն Միկասան

101 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ճապոնիայի կայսերական ընտանիքի ամենատարեց անդամը՝ արքայազն Միկասան, հաղորդում է Reuters գործակալությունը։ Միկասան եղել է Ճապոնիայի գործող կայսեր հորեղբայրը։ Բացի այդ, նա եղել է կայսերական ընտանիքի միակ անդամը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին մարտական գործողություններին։ Վերջին անգամ արքայազն Միկասան հայտնվել էր հանրության առաջ այս տարվա հունվարին, իսկ մայիսին հոսպիտալացվել էր սուր թոքաբորբով։

Նմանատիպ նյութեր