Ադելը համերգի ժամանակ կոչ է արել ընտրել Հիլարի Քլինթոնին
Բրիտանացի երգչուհի Ադելը նախօրեին երեկոյան ելույթ է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի American Airlines Arena համերգասրահում, որտեղ բեմից իր աջակցությունն է հայտնել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին, հաղորդում է [url=http://mashable.com/2016/10/26/adele-endorses-hillary-clinton/#vusZF0EpKkqq]Mashable[/url]-ը:
«Ես բրիտանուհի եմ, սակայն այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, ինձ վրա էլ է ազդում: Ես 100 տոկոսով աջակցում եմ Հիլարի Քլինթոնին: Սիրում եմ նրան, նա հրաշալի է»,- երգչուհու խոսքը մեջբերում է [url=http://www.ew.com/article/2016/10/25/adele-endorses-hillary-clinton-miami-concert]Entertainment Weekly[/url]-ն:
Դրանից հետո երգչուհին, չտալով Քլինթոնի հակառակորդի անունը, կոչ է արել չքվեարկել նրա օգտին: