«Բորուսիան» պատրաստ է Օբամեյանգին 80 մլն եվրոյով վաճառել «Ռեալին»
Դորտմունդի «Բորուսիան» «Ռեալին» հայտնել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաց թողնել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
«Բորուսիան» 27-ամյա գաբոնցու համար պահանջել է 80,5 մլն եվրո: Ամռանը գերմանական ակումբը հրաժարվեց 67,2 մլն եվրոյով Օբամենայգին վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:
Ինքը` Օբամեյանգը, բազմիցս հայտարարել է, որ երբևիցե ցանկանում է հանդես գալ «Ռեալում»: Բունդեսլիգայի այս մրցաշրջանի 7 խաղում հարձակվողը դարձել է 7 գոլի հեղինակ: