«Բորուսիան» համաձայնվեց Մխիթարյանին վաճառել 40 մլն եվրոյով
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է նրան, որպեսզի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Դորտմունդցիները համաձայնվել են հայ ֆուտբոլիստին անգլիական ակոմբին վաճառել 40 մլն եվրոյի դիմաց:
Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը և նա հրաժարվել է երկարաձգել այն: «Բորուսիայում» Մխիթարյանը ընդհանուր առմամբ մասնակցել է 140 հանդիպման և դարձել 41 գոլի հեղինակ: