211652_close_icon
views-count6116 դիտում article-date 11:52 26-10-2016

Արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար ավտոմեքենա

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ: Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը:

Նմանատիպ նյութեր