211652_close_icon

Սպիտակ Տունն արձագանքել է Թրամփի՝ ընտրություններում հաղթելու դեպքում երկրից Օբամայի հեռանալու մասին լուրերին

views-count2342 դիտում article-date 13:26 25-10-2016
Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի մտածում, որ որևէ մեկը ստիպված կլինի լքել երկիրը, եթե նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի հանրապետական Դոնալդ Թրամփը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Նախագահը լրջորեն աշխատում է, որպեսզի երաշխավորի, որ ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ երկրից իրադարձություններինման զարգացումից հետո»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման Թրամփին անվանել էր «հիմքից անլուրջ մարդ»։

Նմանատիպ նյութեր