Հերթական ավտովթարը՝ Menu.am-ի առաքիչի մասնակցությամբ. առաքիչը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան փողոցի վերջում՝ Աբովյան պուրակում, բախվել են 45-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Nissan մակնիշի 655 LU 68 համարանիշի ավտոմեքենան և 23-ամյա Գևորգ Քյուփեյանի վարած Menu.am-ի մոպեդը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդի վարորդ Գ. Քյուփեյանին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ը պատկանում եմ VIP տաքսի ծառայությանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի