Պարզվել է՝ Մոսկվայում սպանված հայերը Սամվել Ալեքսանյանի «մականունավոր» աշխատակիցներն են եղել. armtimes.com
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ մականվամբ) կինը՝ Քրիստինեն, Armtiems.com-ի հետ զրույցում այսօր հաստատեց, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկն իր ամուսինն է:
Նրա խոսքով՝ դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությունների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել: Քրիստինեն հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել:
Ավելի ուշ Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (Մականունը Ճուտ), նույնպես որոշ ժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից:
Էդուարդ Նշանյան ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել է այն բանից հետո, երբ Արմեն Իսրայելյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց «հաշիվները պարզել էին»: Այս մասին Արմեն Իսրայելյանն էլ է իր հարցազրույցներից մեկում հայտարարել:
Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/95785]այստեղ[/url]