Միտինգ՝ Գագիկ Ծառուկյանի տան մոտ. եթե սպորտում ունեցել ես հաջողություններ, քաղաքականությունում էլ կունենաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս պահին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Երևան-Սևան ավտոճանապարհին կառուցած տան մոտ են հավաքվել մոտ 500-ից ավելի քաղաքացիներ, ովքեր միտինգ են անում և պահանջում են, որպեսզի Գ. Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքական դաշտ, քանի որ, ըստ նրանց հայտարարության, քաղաքական դաշտում պետք են Գ. Ծառուկյանի նման գործիչներ։
Նշված վայրում է գտնվում նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Եթե Ծառուկյանը կարողացել է սպորտում մեծ հաջողությունների հասնել, ում կատարած աշխատանքների արդյունքում բազմաթիվ երկրներում հնչել է հայոց հիմնը և ծածանվել եռագույն դրոշը, ապա վստահ ենք, որ եթե նա վերադառնա քաղաքականություն և գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա առաջին հերթին, կշահի ժողովուրդը»,-նշում են ցուցարարները։
Գ. Ծառուկյանի թիկնապահները, սակայն, թույլ չտվեցին մարդկանց բարձրանալ տան մոտ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի