Ռուսաստանն «անհամաչափ» պատժամիջոցներ է նախապատրաստել ԱՄՆ-ի դեմ
Ռուսական կողմը մի շարք «միջոցառումներ» է նախապատրաստել, որոնք պետք է «ասիմետրիկ» պատասխանը դառնան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Մենք այս ժամանակահատվածն օգտագործել ենք, որպեսզի հերթական որոշակի հետազոտական աշխատանքն իրականացնենք և մի շարք միջոցառումներ նախապատրաստենք, որոնք կարող են կիրառվել հենց ոչ համաչափ ռեժիմում»,-ասել է Ռյաբկովը։
Նա հավելել է, որ այդ քայլը կարվի ՌԴ-ի դեմ երկար ժամանակ ԱՄՆ-ի կողմից շարունակվող պատժամիջոցային քաղաքականության ֆոնին։