3061 դիտում
14:05 24-10-2016
Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան
Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, որը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների ղեկավարների խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը:
Կոնվենցիայի ընդունումը առանձնակի կարևոր է այլ պետությունների տարածքում առկա ահռելի հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով, հատկապես հաշվի առնելով այն հանագամանքը, որ Ադրբեջանը ևս անդամակցում է ԱՊՀ-ին:
ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը՝ որպես կոնվենցիայի ընդունման նախագծի հեղինակ վարեց աշխատանքային խմբի նիստը և ներկայացրեց նախնական տարբերակը, որը մտավ օրակարգ և քվեարկությամբ ընդունվեց՝ չնայած Ադրբեջանի ներկայացուցչի հակառակ դիրքորոշմանը:
Նմանատիպ նյութեր
1632 դիտում
12:32 07-09-2016
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստ՝ Սանկտ Պետերբուրգում
Այս բաժնից
2296 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1138 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1111 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների