211652_close_icon
views-count2664 դիտում article-date 12:23 09-09-2016

Սանկտ Պետերբուրգում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների Խորհրդի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորությամբ: Խորհրդի նիստը վարում էր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես. - ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հակազդեցության ոլորտում ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված միջոցների հարցը, - զանգվածային մարզական և ժամանցային միջոցառումների ժամանակ մարզական թիմերի երկրպագուների ոչ ֆորմալ միավորումների անդամների կողմից հակաիրավական արարքների նախազգուշացմանն ուղղված ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների միջև տեղեկատվական փոխանակման զարգացման մասին հարցը, - նոր հոգեակտիվ, հոգեմետ նյութերի և թմրամիջոցների, ինչպես և դրանց համանման` մարդու օրգանիզմի վրա կենսաբանական ազդեցություն ունեցող, պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութերի շրջանառության հակազդման ոլորտում ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների փոխգործակցության հարցը: Քննարկվել են նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր: Օրակարգի բոլոր հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ: Նիստում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը` ներկայացնելով ԱՊՀ ներքին գործերի /ոստիկանության/ մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: ԱՊՀ ՆԳՆ Խորհրդի նիստին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ ՆԳՆ /ոստիկանության/ ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին: Նիստը կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի ստեղծման հոբելյանական 20-րդ տարում, որի կապակցությամբ ԱՊՀ ներքին գործերի նախարարները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, պարգևատրվել են «ԱՊՀ ՆԳՆ 20-ամյակ» հուշամեդալով: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2017 թվականին, Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր