1656 դիտում
12:32 07-09-2016
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստ՝ Սանկտ Պետերբուրգում
Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունների (Ոստիկանության) ղեկավարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԱՊՀ երկրներում հանրային անվտանգության ապահովման ոլորտում միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ի կատարումն նախորդ նիստի ընթացքում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի կողմից ընդունված որոշման, անցկացվեց առևանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման և վերադարձման գործուն մեխանիզմի մշտադիտարկում: Տվյալ հանցատեսակի դեմ հակազդման նպատակով ընդունվեց որոշում իրավապահ մարմինների միջպետական համագործակցության ընդլայնման մասին՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և տրանսպորտային միջոցների շահագործման մասին տեղեկություններ պարունակող ազգային տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1130 դիտում
19:58 04-09-2015
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստ Մինսկում. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ
962 դիտում
13:08 05-09-2014
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը` Ղրղզստանում
Այս բաժնից
415 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
847 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
724 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը