Նավթի համաշխարհայն գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.46 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.54 ԱՄՆ դոլար։
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.59 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50.55 ԱՄՆ դոլար։