6806 դիտում
22:29 23-10-2016
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ամփոփվեցին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում նշել է. «Արցախը սոսկ ռազմական տարածք չէ, այն առաջին հերթին հայրենիք է, ուր ապրում է մի հերոսական ժողովուրդ: Այս երկիրը պետք է ապրի, օրեցօր զարգանա ու հզորանա` ունենալով հզոր տնտեսություն: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք այս նշանաբանով` «Արցախն իր պատմական հայրենիքում պետք է ազատ ու անկախ ապրի»: Մենք պետք է շատ ակտիվ լինենք, պիտի շարունակենք գրել Արցախի հերոս պաշտպանների, ապրիլյան պատերազմի ընթացքում թշնամու կողմից կատարված ոճրագործությունների մասին, վերլուծենք մեր բացթողումները, ընդգծենք մեր հաջողությունները: Հայաստանի ուժեղացման գրավականը տնտեսության զարգացումն և հզորացումն է: Դուք` լրագրողներդ, պետք է խոսեք, գրեք այդ մասին, ներկայացնեք դրանք, նպաստեք, ոգևորեք, ուժ տաք բոլոր նրանց, ովքեր, գալով Հայաստան, ներդրում են անում` ի նպաստ հայրենիքի բարօրության: Հայաստանի զարգացումը պետք է դառնա Սփյուռքի մեր գործընկերների մտքի, գրչի, ոգու կարևոր գրավականը»:
Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության անելիքներին` նախարար Հակոբյանը մասնավորապես ասել է. «Սիրել հայրենիքը, Սփյուռքի երիտասարդությանը բերել պատմական հայրենիք, հայրենաճանաչության խնդիր լուծել, տեղյակ լինել Արցախում ապրող հայերի վիճակին, Հայաստանի հզորացմանը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին, Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործընթացին, Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվին, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին օգնելը, հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբումը - սրանք են համահայկական օրակարգի հարցերը, որոնք մենք պետք է մշտապես պահենք թերթերի, ամսագրերի, կառույցների գլխավերևում: Եկե'ք, ուրեմն, միանանք` առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կարգախոսով»:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:
Համաժողովի ընթացքում մասնակիցներն եղան առաջնագծում, հանդիպեցին սահմանը պաշտպանող զինվորներին, ականատես եղան պաշտպանական կառույցների արդիականացման ինժեներական աշխատանքներին:
Երեկոյան Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին հրավիրեց պաշտոնական ընթրիքի:
Նմանատիպ նյութեր
5215 դիտում
13:31 06-10-2018
Բակո Սահակյանը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մասնակցել է հիշատակի արարողությանը
6055 դիտում
19:48 23-10-2016
Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները
Այս բաժնից
1198 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1417 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1432 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ