Զենք և ռազմամթերք՝ պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Վարդաձոր գյուղի բնակչուհի 1949թ. ծնված Գ. Հ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է մեկ միավոր կարճեցված փողով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և 29 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ: