Էկտոր Բելյերին. Օզիլը ճիշտ վարվեց, որ իր արժանապատվությունը պաշտպանեց
Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը աջակցություն է հայտնել թիմակից Մեսութ Օզիլին:
«Տարօրինակ է, որ մի մարդու հանդեպ, որն այդքան բան է արել երկրի համար խաղադաշտում և նրա սահմաններից դուրս, այդպիսի անհարգալից վերաբերմունք կա: Մեսութ Օզիլը ճիշտ վարվեց, որ իր արժանապատվությունը պաշտպանեց», գրել է Բելյերինն իր թվիթերում:
Հիշեցնենք, որ Օզիլը Գերմանական ֆուտբոլային միությանը մեղադրեց ռասիզմի և իր թուրքական արմատների հանդեպ անհարգալից վարքագծի մեջ, որից հետո հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին: