211652_close_icon

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 68.6 մլն ԱՄՆ դոլար

views-count3999 դիտում article-date 14:15 22-10-2016
Հոկտեմբերի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,395,262 դոլար 474.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,186,041 ԱՄՆ դոլար 476.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 12,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,714,722 եվրո 520.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,356,506 եվրո 524.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,162,287,176 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 359,825,470 ՌԴ ռուբլի 7,64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր