211652_close_icon

Հայաստանցի ուղևորի պատճառով բելառուսական օդանավին հարկադրել են վերադառնալ Կիև. տեսանյութ

views-count7939 դիտում article-date 12:20 22-10-2016
Բելառուսական «Բելավիա» ընկերությունը Ուկրաինայի իշխանություններից փոխհատուցում կպահանջի միջադեպի համար, որում հայտնվել է։ Ինչպես հաղորդել է «Ռոսիա24» հեռուստաալիքը, նշված ավիաընկերությանը պատկանող Boeing-ի օդաչուները Կիևի օդանավակայանից օդ բարձրանալուց 10 րոպե անց, բելառուսական սահմանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա հրաման են ստացել անմիջապես վերադառնալ Կիևի օդանավակայան՝ առանց որևէ բացատրություն պահանջելու։ Հրամանն ուղեկցվել է նախազգուշացումով, որ այն չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ և կստիպեն փոխել ուղղությունը։ Օդանավում, որը թռչում էր դեպի Մինսկ, եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամները։ Օդանավը վերադարձել է Կիև, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները օդանավում գտնվող ուղևորներից մեկին՝ ՀՀ քաղաքացի, Մարտիրոսյան ազգանունով, իջեցրել են օդանավից, և այն կրկին օդ է բարձրացել և ուղղություն վերցրել դեպի Մինսկ։ Հայ ուղևորին շուտով բաց են թողել և նա վերադարձել է Մինսկ։ Ուկրաինայի դիսպետչերական ծառայությունը պարզաբանել է, որ գործել է երկրի անվտանգության ծառայության հրահանգով և այլ մանրամասների իրազեկված չէ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր