211652_close_icon
views-count6232 դիտում article-date 14:50 22-10-2016

Ահաբեկիչները մոտ 300 բնակիչների են գնդակահարել Մոսուլում. նրանց մեջ երեխաներ կան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում, որի համար ամենաթեժ պայքարն է սկսվել ԻՊ-ի ու իրաքյան բանակի, ինչպես նաև միջազգային կոալիցիոն ուժերի միջև, գնդակահարել են քաղաքի 284 բնակիչների, հաղորդում է TASS գործակալությունը։ Հաղորդվում է, որ հաշվեհարդարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին քաղաքի հարավային անկյունում։ Սպանվածների մեծ մասը տղամարդիկ են, նրանց մեջ կան նաև երեխաներ։ Ահաբեկիչները բուլդոզերներ են օգտագործել, որպեսզի սպանվածների դիերը լցնեն փոսի մեջ։ Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման ցամաքային օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ի առավոտյան։ Բացի իրաքյան բանակից, նրանում ներգրավված են քրդական զինված խմբավորումները և միջազգային կոալիցիոն ուժերը։ 1,3 մլն բնակչություն ունեցող Մոսուլը Իրաքի երկրորդ խոշոր քաղաքն է։ Այն 2014 թվականից գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ։

Նմանատիպ նյութեր