Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 59 ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***