211652_close_icon

Քաղաքացիների ընդունելությունները կկազմակերպվեն նոր ժամանակացույցով

views-count1282 դիտում article-date 21:55 21-10-2016
Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները ս.թ. հոկտեմբերի 24-ից կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով. Երկուշաբթի Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյան Երեքշաբթի Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան Չորեքշաբթի Ժամը 14:00-15:00. Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյան, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյան Ժամը 17:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյան Հինգշաբթի Ժամը 14:00-15:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան Ժամը 15:00-16:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան Ուրբաթ Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան Ժամը 16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած ստորաբաժանման ղեկավար [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր