211652_close_icon
views-count1026 դիտում article-date 15:00 21-08-2015

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 28 քաղաքացի: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր