Ազգային ժողովի նախագահի օգնականի թոռան ու ընկերների «գաստրոլները» Արտաշատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Արտաշատ քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ երեկոյան և գիշերային ժամերին Mercedes G մակնիշի մի քանի ավտոմեքենաներ ազդանշաններ տալով, ինչպես նաև հանդիպակաց երթևեկելով, երբեմն էլ կարմիր լույսի տակով անցնելով անհարմարություններ են ստեղծում բնակիչների համար։
Հիմնականում վարորդները 18-22 տարեկան տղաներ են։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը մեզ է տրամադրել ընթերցողը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ «չարաճճի» օրինախախտների մեջ է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խորհրդական Ալբերտ Հերոյանի թոռը, ու հավանաբար, «ոսկե» երիտասարդները գիտեն, որ իրենց կատարած օյինբազությունները մայրաքաղաքում էլ չեն կարող անել, քանի որ թե Երևանի ճանապարհային ոստիկանները և թե փողոցներում տեղադրված տեսախցիկները «կմատնեն» իրենց ու դրա համար «գրոհի են անցել» Արտաշատում։