Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցությանը ֆինանսավորո՞ւմ է Անդրանիկ Նիկողոսյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքն է ֆինանսավորում Վիկտոր Դալլաքյանին և հոգում նրա նորաստեղծ կուսակցության ծախսերը։
«Ես Վիկտոր Դալլաքյանի ծրագրերին ու նրա նորաստեղծ կուսակցության ծրագրերին տեղյակ չեմ, բնականաբար ֆինանսավորման հետ որևէ կապ չունեմ»,- ասաց Նիկողոսյանը։ Վերջինս, սակայն չբացառեց, որ ապագայում հնարավոր է ֆինանսավորի. «Մոտ ապագայում իմ կողմից ղեկավարվող կառույցները պատրաստվում են լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել կառավարության հետ համատեղ։ Եթե նորաստեղծ կուսակցության ծրագրերը համապատասխանեն նոր կառավարության ծրագրերին՝ չեմ բացառում ֆինանսավորումը»,– հավելեց Անդրանիկ Նիկողոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]