Սեյյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում չունի, բայց ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կուսակցության համագումարին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է Հայաստանից դուրս՝ այս տարի օգոստոս ամսին:
Հայաստանի հատուկ ծառայություններին շուտով հայտնի է դարձել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման փաստը։ Մեզ հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանի հորդորով է Վիկտոր Դալլաքյանը հրաժեշտ տվել ՀՀԿ-ին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին՝ ձեռնամուխ լինելով ծայրահեղ հռետորաբանությամբ ընդդիմադիր ուժի ստեղծմանը։
Վարդան Օսկանյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը քաղաքականություն վերադառնալու որոշում դեռևս չունի, բայց նա անպայման ներկա է գտնվելու Վիկտոր Դալլաքյանի կողմից ստեղծվելիք «Երրորդ հանրապետություն» կուսակցության հիմնադիր համագումարին։ Չի բացառվում, որ պաշտպանության նախկին նախարարը հանդես գա ելույթով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]