Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է․ «Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները: Նրա դիմումի վրա Պնախարարը, ինչպես տեղեկացրել էինք, մակագրել է. «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:
«Ժամանակի» տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո նախագահականից պահանջել են աղջկա դիմումը եւ ինքնակենսագրությունը, եւ համոզվել, որ հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հետեւանքը եղել է այն, որ Դալլաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։