Լավ տրամադրության համար․ Григорий Лепс․ «Самый лучший день»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրիգորի Լեպսը 14 տարեկանում ընդունվում է երաժշտական ուսումնարան, որտեղ ավարտում է հարվածային գործիքների բաժինը։ Խաբարովսկի բանակում ծառայելուց հետո աշխատել է Սոչիի «Ռիվիերա» զբոսայգու պարահրապարակում, երգել Սոչիի ռեստորաններում, նվագել ռոք խմբերում։
1980 թվականների վերջին «Ինդեքս-398» խմբի մենակատարն էր։
1990-ական թվականների սկզբին Գրիգորին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի «1.3.7» ռեստորանում ռոմանսներ էր կատարում։ Վաստակած ամբողջ գումարը նա ծախսում էր խաղատների, խմիչքի և կանանց վրա։
Իսկ այդ ժամանակաշրջանի համար նա բավականին շատ էր վաստակում։ Ինչպես նա հիշում է. «Օրական լինում էր 150 ռուբլի էի վաստակում։ Լինում էր նաև ավելի շատ»։